ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերին:Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել էին Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։
ՀՀ կառավարության փոխանցմամբ զրուցակիցները մտքեր էին փոխանակել նաև նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին։
Լուսանկարը՝ primeminister.am