Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է անտեսել մի շարք երկրների կոչը անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները և Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցները։ Ռուսական զինուժը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին և ռազմակայաններին, զորքեր ու տանկեր մտցնել բազմաթիվ ուղղություններից:
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ իրենց ուժերը բազմաթիվ ճակատներով կռվում են ռուսների դեմ և կորցրել են վերահսկողությունը շահագործումից հանված Չեռնոբիլի ատոմակայանի նկատմամբ, որը աշխարհի ամենավատ միջուկային աղետի վայրն է:
<<Ռուսական ուժերը կատաղի մարտից հետո վերահսկողություն են հաստատել այժմ չօգտագործվող Չեռնոբիլի ատոմակայանի և դրա շրջակայքի վրա>>, Associated Press-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:
Ուկրաինայի կառավարությունը շարունակում է օգնություն խնդրել տարբեր երկրներից։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահը սպառնացել է, որ ցանկացած երկրի միջամտություն կհանգեցնի այնպիսի «հետևանքների, որոնք դուք երբեք չեք տեսել»:
Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցները ուղղված են լինելու ռուսական բանկերին, օլիգարխներին, պետական վերահսկվող ընկերություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին։ Պատժամիջոցները առայժմ չեն ներառում էներգետիկ ոլորտը համաշխարհային էներգետիկ շուկաները չխաթարելու համար, քանզի ռուսական նավթի և բնական գազի արտահանումը Եվրոպայի համար կենսական էներգիայի աղբյուրներ են։
Նմանատիպ այլ հրապարակումներ
Պուտինը Հրամայել է Ռուսական Զորքեր Ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետություններ
Զելենսկին Անդրադարձել է Պուտինի Հրապարակած Հոդվածին
Մեծ Բրիտանիան Հետ է Կանչում Ուկրաինայում Իր Դեսպանատան Աշխատակիցներին