Ռուսաստանը Անցել է Լայնամասշտաբ Հարձակման Տարբեր Ուղղություններից․ Ուկրաինայի Արտաքին Գործերի Նախարար


putin_russia_ukraine_zelensky






Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան թվիթերյան իր էջում անդրադարձել է Ուկրաինայում կատարվող իրադարձություններին՝ մասնավորապես նշելով․ 

«Ոչ, սա ռուսական ներխուժում չէ միայն Ուկրաինայի արևելքում, այլ լայնածավալ հարձակում բազմաթիվ ուղղություններից։ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա և հարվածներ է հասցնում քաղաքներին։ Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարվածների տակ են։ Սա ագրեսոր պատերազմ է։ Ուկրաինան կպաշտպանի իրեն և կհաղթի։ Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին։ Գործելու ժամանակը հիմա է» գրել է Կուլեբան։ 

Ուկրաինայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Ուկրաինայի պաշտպանությունը չի փլուզվել և ուկրաինական բանակը շարունակում է պաշտպանվել։ Իր գրառման մեջ նա նշել է նաև այն անելիքների ցանկը, որը նրանք ակնկալում են որպես Ռուսաստանի դեմ իրականացվող պատասխան արտաքին ճնշման գործողություններ։ Դրանք ներառում են՝ 

Ռուսաստանի նկատմամբ կործանարար պատժամիջոցներ, այդ թվում՝ SWIFT-ի կասեցում

Ռուսաստանի ամբողջական մեկուսացում բոլոր միջոցներով, բոլոր ֆորմատներով

Ուկրաինայի համար զենք և տեխնիկա 

Ֆինանսական աջակցություն

Մարդասիրական օգնություն

Տեղեկացնենք նաև, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո պաշտոնական Կիևը հայտարարեց Ռուսաստանի հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես խզվում են առաջին անգամ։ 

Նմանատիպ այլ հրապարակումներ

Պուտինը Հրամայել է Ռուսական Զորքեր Ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետություններ

Զելենսկին Անդրադարձել է Պուտինի Հրապարակած Հոդվածին

Մեծ Բրիտանիան Հետ է Կանչում Ուկրաինայում Իր Դեսպանատան Աշխատակիցներին

Լեհաստանը Ուժեղացնում է Պաշտպանությունը