ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության Հայտարարությունը Ուկրաինայից Հայաստան Վերադառնալու Կապակցությամբ

 


ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

Հայտարարության մեջ նշված է, որ դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

ՀՀ
արտաքին գործերի նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել ոչ միայն հայերին և նրանց ընտանիքի անդամներին, այլ նաև փախստականների:

Դեսպանությունների և հյուպատոսությունների հետ կապ հաստատելու և նրանց հեռախոսահամարների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ԱԳՆ կայքէջում։