Ընդունված որոշումը նշանակում է, որ կասեցվում է Նախարարների Կոմիտեում Ռուսաստանի ներկայացվածությունը, բայց Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Եվրոպայի Խորհրդի անդամ երկիր և ԵԽ համապատասխան կոնվենցիաների մասնակից, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված դատավորը նույնպես մնում է Դատարանի անդամ, իսկ Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված դիմումները կշարունակեն քննվել Դատարանի կողմից: Ռուսաստանի ներկայացվածության կասեցումը վերջնական միջոց չէ, այլ կրում է ժամանակավոր բնույթ՝ տալով հաղորդակցության հնարավորություններ։
Նախարարների Կոմիտեն Եվրոպայի Խորհրդի կանոնադրական որոշումներ կայացնող մարմինն է։ Այն կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից։ Կոմիտեն հանդիպում է նախարարների մակարդակով տարին մեկ անգամ և պատգամավորների մակարդակով (ԵԽ մշտական ներկայացուցիչներ) ամեն շաբաթ: Նախարարների Կոմիտեում Ռուսաստանի ներկայացվածությունը ապահովում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ այլ հրապարակումներ
Չեռնոբիլի Ատոմակայանը Անցել է Ռուսական Զորքերի Վերահսկողության Տակ
Պուտինը Հրամայել է Ռուսական Զորքեր Ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետություններ