Որո՞նք են Զբոսաշրջիկների Ամենասիրելի Վայրերը Հայաստանում

 

yerevan_tourists_armenia_tourism






Երևան 

Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը կարծում է, որ Հայաստան այցելությունը չի կարող լինել լիակատար առանց Երևանի տեսարժան վայրերը տեսնելու։ Կասկադից բացվող քաղաքի գեղեցիկ տեսարանը հատուկ նշանակություն ունի գրեթե բոլոր զբոսաշրջիկների համար։ Իսկ տարաբնույթ մշակութային արժեքներով հարուստ թանգարանները առանձնահատուկ հետաքրքրության առարկա են հանդիսանում նրանց համար։

Սևանա Լիճ 

Լինելով երկրի ամենամեծ լիճը՝ Սևանը ունի իր ուրույն տեղը զբոսաշրջիկների առօրյա հանգստի կազմակերպման համար։ Հատկապես նրանց համար ուշագրավ է իր յուրահատուկ ճարտարապետական ոճով առանձնացող Սևանավանքն ու վանքից բացվող հիանալի տեսարանը։ Ինչպես հենց իրենք՝ տուրիստներն են նշում, Սևանա Լիճ այցելության առաջնային պատճառը լճի և շրջակա լեռների գեղեցկությունը վայելելը, ինչպես նաև ափին գտնվող ռեստորաններում տարատեսակ ծովամթերքներ համտեսելն է։ 

Դիլիջան

Դիլիջան ազգային պարկը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելած վայրերից մեկը։ Դիլիջան ազգային պարկը հիմնադրվել է 2002թ․ին և հիմնականում հանդիսանում է մշակութային արժեք ներկայացնող, ինչպես նաև զանազան սպա կենտրոններ ընդգրկող վայր։ Դիլիջանում զբոսաշրջիկների կողմից առանձնահատուկ ուշադրության են առանձնանում հատկապես Հաղարծնի Վանքը, Գոշավանքը, հարակից անտառներն ու Պարզ Լիճը։ 

Նորավանք

Ինչպես զբոսաշրջիկները իրենք են ասում՝ Հայաստանում գեղեցիկ վանքերը շատ են, և Նորավանքի օրինակը ամենագեղեցիկներից մեկն է ողջ երկրում։ Տպավորությունը այնպիսին է, որ թափանցիկ աղյուսով կարմիր ժայռերը պաշտպանում են վանքը։ Նորավանքը կառուցվել է 13-րդ դարում՝ պահպանելով իր գոյությունը անգամ մոնղոլական արշավանքների պայմաններում։ Ամեն տարի հազարավոր մարդիկ են այցելում Նորավանք։

Արագած Լեռ

Արագած լեռը Հայաստանի ամենահիասքանչ բնական տեսարժան վայրերից է։ Այն Հայաստանի ամենաբարձր գագաթն է, և նրա շուրջ կարելի է նկատել հարյուրավոր տարիների պատմություն ունեցող նկարներ: Ձյունը ծածկում է գագաթը գրեթե ամբողջ տարին, սակայն Արագած լեռը կարելի է բարձրանալ ամռանը արշավը փորձելու համար: Չորս գագաթներից ամենահարավայինը ամենահեշտն է բարձրանալը, մինչդեռ հյուսիսային գագաթը՝ մոտ 4000 մետր բարձրությամբ, ամենադժվարինն է:

Գյումրի

Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը` Գյումրին, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել զբոսաշրջիկներին։ Ինչպես հենց զբոսաշրջիկներն են ասում՝ յուրաքանչյուր ոք, ով առաջին անգամ է Հայաստան գնում, անպայման պիտի այցելի Գյումրի։ Քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում և ներկայացնում է 19-րդ դարից պահպանված յուրօրինակ ճարտարապետությունը։ Հայաստանի կարևորագույն մշակութային կենտրոններից շատերը նույնպես գտնվում են Գյումրիում։

Ամբերդ

Ամբերդը, որը հիմնադրվել է 7-րդ դարում, Հայաստանի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է: Նախկինում այն հանդիսացել է Հայոց թագավորության հիմնական ռազմա-պաշտպանական կետերից մեկը։ Բերդի շինությունը, ինչպես նաև գագաթից բացվող տեսարանը իսկապես ապշեցուցիչ է: Զբոսաշրջիկներին այնտեղ այցելելը հարմար է, թեպետ ձմռան ամիսներին տեղումները կարող են որոշակի դժվարություններ առաջացնել այցելուների համար:

Ծաղկաձոր

Անկրկնելի լեռնային տեսարանից զատ, Ծաղկաձորը հիանալի վայր է ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար, քանզի այն հանդիսանում է երկրի լավագույն լեռնադահուկային հանգստավայրը: Ծաղկաձորում կարող եք գտնել հարմարավետությամբ լավագույն հյուրանոցները, ինչպես նաև երկրի ամենամեծ ժամանցի կենտրոններից մի քանիսը: Ծաղկաձորում է գտնվում նաև Կեչառիս վանքը, որը հիմնադրվել է 11-րդ դարի սկզբին, և Հայաստանի կարևորագույն կրոնական համալիրներից է։

Նմանատիպ այլ հրապարակումներ

Հայաստանը Օլիմպիական Խաղերին Կմասնակցի նաև Գեղասահքում

Գիտնականների Աշխատավարձը Բարձրացել է 

Նախագահ Արմեն Սարգսյանը Պետական Այցով Մեկնել է Իտալիա

4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից