Սաբոտաժ Քաղաքապետ Հայկ Մարությանի Դեմ Իշխող Խմբակցության Կողմից․ Այդպես են Մեկնաբանում Ավագանու Որոշ Անդամները


yerevan_mayor_armenia





Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ավագանու ՛Իմ Քայլը՛ խմբակցության կողմից սկսվել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Գործընթացին նախորդել էր ՛ՀԺ՛-ում տպագրված հոդվածը, որով Հայկ Մարությանը մեղադրվում էր գեներալ Սեյրան Օհանյանի միջնորդությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քաչարյանին հանդիպելու մեջ։ Թեպետ հոդվածի բովանդակությունը հերքվեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի կողմից, Երևանի Ավագանու ՛Իմ Քայլը՛ Խմբակցությունը այնուամենայնիվ սկսեց Երևանի քաղաքապետի փոփոխման գործընթացը։ Քաղաքապետ Հայկ Մարությաւնին անվստահություն հայտնելու գործընթացին միացել են նաև ՛Բարգավաճ Հայաստան" և "Լույս" խմբակցությունները։ ՛Իմ Քայլը՛ Խմբակցության կողմից առաջադրվող քաղաքապետի նոր թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։

Գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու համար իշխանական կուսակցությունը և մասնավորապես Երևանի ավագանու ՛Իմ Քայլը՛ խմբակցության որոշ անդամներ պատճառաբանում են այն, որ Հայկ Մարությանը 2020 թ․ դեկտեմբերից դադարեցրել է իր անդամակցությունը ՛Քաղաքացիական Պայմանագիր՛ կուսակցությաւնը և խզել հարաբերությունները իշխող ուժի հետ։ Իսկ ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացնում են, որ անվստահություն հայտնելու գործընթացին միանալու պատճառը Հայկ Մարությանի վատ աշխատանքն է, ինչի մասին իրենք պարբերաբար բարձրաձայնել են։ Այնուամենայնիվ ո՛չ իշխանական և ո՛չ էլ ընդդիմադիր խմբակցություններից չեն մատնանշում որևէ օրինակ, երբ Մարությանը որպես քաղաքապետ թերացել է իր պարտականություններում, որից տուժել են նաև Երևան քաղաքը և երևանցիները։

Մինչդեռ Երևանի ավագանու որոշ անդամներ էլ պնդում են, որ հենց Երևանի ավագանու ՛Իմ Քայլը՛ խմբակցությունն է, որ դադարել է սպասարկել երևանցիները շահը և առաջնորդվում է բացառապես նեղ կուսակցական շահերով։ Նրանք շարունակում են իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետին և պնդում են, որ Հայկ Մարությանի և իշխող խմբակցության միջև տարաձայնությունները էլ ավելի են խորացել հենց այն պատճառով, որ իշխող խմբակցությունը դեմ է արտահայտվել կարևորագույն նախագծերին՝ այդպիսով փորձելով սաբոտաժ անել և տապալել այնպիսի նախագծեր, որոնք միտված են եղել սպասարկելու Երևանի բնակիչների շահը։ Այդ մասին իրենց ֆեյսբուքյան էջում կիսվել են Երևանի ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանը, Վահե Գևորգյանը, Իզաբելլա Աբգարյանը։

Նմանատիպ այլ հրապարակումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը Պետական Այցով Մեկնել է Իտալիա

Հայաստանը Օլիմպիական Խաղերին Կմասնակցի նաև Գեղասահքում

Բյուրոկրատիա․ Իսկ Ո՞րն է Այլընտրանքը

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը