"Շատ Աշխատել"— Խորհուրդ են Տալիս Հանրահայտ Մարդիկ

Cristiano-Ronaldo_Michelle-Obama_Will-Smith_Beyonce_Leo-Messi


Հետևեք Realeader-ին նաև Facebook-ում





Cristiano-Ronaldo

Կրիշտիանու Ռոնալդու, <<Պետք է շատ աշխատել, ես փորձում էի դա անել համարյա ամեն օր, դրա համար էլ բարձր մակարդակի վրա եմ գտնվում տարիներ շարունակ, կարծում եմ դա զուգադիպություն, պատահականություն չէ: Երբ ես 12 տարեկան էի, շատ մարդիկ ինձ ասում էին. Կրիշտիանու Ռոնալդու, դու շատ տաղանդավոր ֆուտբոլիստ ես, բայց դու շատ նիհար ես, ու ես հասկացա, որ մենք կարող ենք բարելավել ցանկացած բան, մենք կարող ենք դա անել շատ աշխատանքի ու նվիրումի միջոցով: Երբ մյուսները քնած են, ես աշխատում եմ. երբ ինձ թվում է, որ ես որևէ բան չեմ կարող անել, հասկանում եմ, որ ես դա պետք է անեմ>>:

Michelle-Obama

Միշել Օբամա, <<Աշխատասիրությունը հենց այնպես ի հայտ չի գալիս: Այն կլինի, եթե Դուք շատ աշխատեք: Դուք պետք է անընդհատ աշխատեք, Դուք պետք է անընդհատ ջանք գործադրեք: Ես քաջալերում եմ իմ երեխաներին ու փորձում եմ օգնել նրանց հասկանալու, որ լավ բաները հեշտ չեն տրվում: Շատ աշխատելու շնորհիվ եք Դուք աճում, զարգանում: Իմ կյանքում ամենաշատը ես աճել, զարգացել եմ այն ժամանակ, երբ շատ եմ աշխատել, երբ ինչ-որ դժվարություն եմ հաղթահարել: Շատ աշխատելով` ամեն ինչի հնարավոր է հասնել>>:

Will-Smith

Ուիլ Սմիթ, <<Ես ինձ երբեք առանձնապես տաղանդավոր չեմ համարել և որ ոլորտում գերազանցել եմ, դա միայն աննկարագրելի շատ աշխատանքի արդյունք է եղել: Մինչ մյուսները քնած են, ես աշխատում եմ. մինչ մյուսները հաց են ուտում, ես աշխատում եմ: Չկա հեշտ ճանապարհ: Նշանակություն չունի, թե որքան տաղանդավոր ես դու. եթե դու հմուտ չես, դու կձախողվես: Տաղանդը քեզ տրվում է ի ծնե, իսկ հմուտ դու դառնում ես միայն տասնյակ ժամերով աշխատելու շնորհիվ>>:

Beyonce

Բիյոնսե, <<Ինձնից չափազանց մեծ ծավալի աշխատանք է պահանջվել այն ամենի համար, ինչը որ ես արել եմ, անգամ մինչև ոտքերիցս արյուն է եկել, բայց ես երբեք չեմ բողոքել: Ես կարծում եմ, որ որքան շատ է մարդ ինչ-որ բանի համար աշխատում, այդքան ավելի թանկ է նա գնահատում այն ամենն ինչի հասել է:  Ամեն անգամ, երբ ցանկություն եմ ունենում ինչ-որ մի հիմարություն անելու, որը կարող է վնասել իմ կարիերան, ես միանգամից մտածում եմ այն ժամանակի մասին, որը զոհաբերել եմ իմ մանկության տարիներին հանուն իմ կարիերայի, մտածում եմ իմ ընտանիքի ու բոլոր այն մարդկանց մասին, ովքեր ինձ հետ միասին ջանք ու եռանդ չեն խնայել իմ հաջողության համար: Ես երբեք չեմ կարող հաշվի չառնել իմ այդ անցած ճանապարհը>>: 

Leo-Messi

Լիոնել Մեսսի, <<Կարծում եմ՝ այն հատկանիշը, որն առավել շատ է ինձ օգնել հասնել հաջողության որպես ֆուտբոլիստ, դա եղել է անընդհատ կատարելագործվելու, ավելիին ձգտելու, միշտ ինքս ինձ առաջինը քննադատելու և լավն ու վատը ընդունելու ցանկությունս: Ես կարծում եմ, որ ցանկացած մարզիկ կատարելագործվելու տեղ ունի: Առջևում ես շատ տարիներ ունեմ ավելի ու ավելի կատարելագործվելու համար, և դա պետք է լինի իմ ձգտումը: Շատ վատ է, երբ մարզիկը կարծում է, որ ինքն այլևս կատարելագործվելու տեղ չունի>>: 

Նմանատիպ այլ հրապարակումներ

4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից

Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը Կրկին Միասին՝ Այս Անգամ Արդեն Կարմիր Գորգի Վրա

10 Հատկանիշ, որոնք Անհրաժեշտ են Լավ Ղեկավարներին

Ինչպե՞ս Բարելավել Թիմային Աշխատանքը