Հայաստանի և Լիտվայի Միջև Ստորագրվել է 2022թ. Երկկողմ Ռազմական Համագործակցության Ծրագիրը

armenia_lithuania_military_cooperation







Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները։

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարությունից՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցության զարգացմանն ուղղված հնարավորություններին: Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին: 

Լուսանկարը՝  Ministry of Defense

Նմանատիպ այլ հրապարակումներ

Հայաստանի և Ֆրանսիայի Միջև Ստորագրվել է «Հայ-Ֆրանսիական Տնտեսական Համագործակցության Ճանապարհային Քարտեզը»

Արարատ Միրզոյանը Ընդունել է Եվրոպական Միության Պատվիրակությանը

Հայաստանը Օլիմպիական Խաղերին Կմասնակցի նաև Գեղասահքում

Նախագահ Արմեն Սարգսյանը Պետական Այցով Մեկնել է Իտալիա