Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Հռոմ: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի Աշխատակազմից՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:
Ավելին՝
Նմանատիպ այլ հրապարակումներ
Արարատ Միրզոյանը Ընդունել է Եվրոպական Միության Պատվիրակությանը
Արարատ Միրզոյանը Մասնակցել է ԵԱՀԿ Նախարարական 28-րդ Համաժողովին
Մեծ Բրիտանիան Հետ է Կանչում Ուկրաինայում Իր Դեսպանատան Աշխատակիցներին