4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից

movies_books_films

    



    Հետևեք Realeader-ին նաև Facebook-ում



Մի շարք մարդիկ կարծում են, որ ֆիլմերը աղավաղում են գրքի պատմությունը՝ բաց թողնելով որոշ կարևոր մանրամասներ: Բացի այդ, ֆիլմի հերոսների վատ խաղը կարող է ազդել այն ամբողջ տպավորության վրա, որը մարդիկ ստանում են պատմության սյուժեից: Այնուամենայնիվ, շատ են նաև նրանք, ովքեր նախընտրում են ֆիլմեր դիտել, քան գրքեր կարդալ՝ հաշվի առնելով որոշ առավելություններ, որոնք ֆիլմերը կարող են տալ նրանց: Հիմնական պատճառները, թե ինչու են որոշ մարդիկ ֆիլմերը գերադասում գրքերից, կարող են լինել․

1. Աուդիո/տեսողական հաղորդակցության կարիքը

Ֆիլմերի միջոցով ոմանք ներգրավվում են բովանդակության մեջ և ավելի վառ են ընկալում պատմությունը աուդիո/տեսողական հաղորդակցության միջոցով, քան իրենց սեփական երևակայության միջոցով, և քանի որ ադպիսի բովանդակությունը նրանց համար ավելի իրական և ընկալելի է, դա ստիպում է պատմությունը ավելի հիշարժան լինել այդ մարդկանց համար:

2. Զգացմունքային ներգրավվածությունը

Ֆիլմի հերոսների պրոֆեսիոնալ և տպավորիչ խաղը իրականում կարող է նույնիսկ ավելի զգացմունքային երանգ հաղորդել ֆիլմին՝ դարձնելով այն ավելի գրավիչ։ Դերասանների հուզական և տպավորիչ խաղով առանձնացող ֆիլմերը սովորաբար կարողանում են վեր հանել պատմության հիմնական էությունը և հեղինակի բուն ուղերձը հասցնել հանդիսատեսին:

3. Ավելի քիչ ջանքերի գործադրումը

Ֆիլմ դիտելը սովորաբար ավելի քիչ էներգիա է պահանջում, քանի որ այն մարդկային ըմբռնման տեսանկյունից մշակվում և ընկալվում է շատ ավելի արագ, քան համարժեք տեքստը: Փորձագետները կարծում են, որ ընթերցանության գործընթացը պահանջում է ակտիվ ներգրավվածություն, որն էլ իր հերթին պահանջում է ավելի մեծ ուշադրություն և ավելի շատ մտավոր ջանքեր:

4. Ավելի ակտիվ գործունեությունը

Ի տարբերություն գրքի, որը մարդիկ սովորաբար կարդում են միայնակ, ֆիլմի դիտումը կարող է լինել ընկերների հետ կինոթատրոնում կամ մեկ այլ տեղ։ Համապատասխան միջավայրը ֆիլմի դիտման գործընթացը արդեն իսկ դարձնում է ավելի գրավիչ, քանի որ այն նաև ընձեռում է հնարավորություն կարծիքների փոխանակման և հաջորդիվ հետաքրքիր քննարկման համար։

Նմանատիպ այլ հրապարակումներ

Ինչպե՞ս Բարելավել Թիմային Աշխատանքը

Ինչո՞ւ է Հաճախորդների Սպասարկումը Այդքան Կարևոր Բիզնեսի Զարգացման Համար

Հայաստանը Օլիմպիական Խաղերին Կմասնակցի նաև Գեղասահքում

Որո՞նք են Զբոսաշրջիկների Ամենասիրելի Վայրերը Հայաստանում