Ինչո՞ւ է Հաճախորդների Սպասարկումը Այդքան Կարևոր Բիզնեսի Զարգացման Համար

customer_service_quality_brand


Հետևեք Realeader-ին նաև Facebook-ում






1. Այն սահմանում է Ձեր բրենդի իմիջը և համբավը 

Բոլոր հանրահայտ և ճանաչված բրենդերը առանձնանում են իրենց լավ սպասարկմամբ, որովհետև նրանք գիտեն, որ հաճախորդների լավ սպասարկումը ինքնին կարող է շատ հաճախ որոշել և ապահովել տվյալ բրենդի իմիջը ու համբավը: Ավելին` հաճախորդները կարծում են, որ սպասարկման որակը շատ հաճախ ասոցացվում է տվյալ ընկերության կողմից առաջարկվող արտադրանքի կամ ծառայությունների որակի հետ: Մինչ Դուք ամեն ինչ անում եք լավ հանրային իմիջ ստեղծելու և պահպանելու համար, դժգոհ հաճախորդները միաժամանակ կարող են վնասել այդ իմիջը` իրենց դժգոհությունը արտահայտելով ուրիշների մոտ: Եվ հակառակը` եթե նրանց սպասումները արդարացված լինեն Ձեր ընկերությունում, նրանք կգովեն Ձեր ընկերությունը մյուսների մոտ` այդպիսով բարձրացնելով Ձեր ընկերության համբավը:

2. Այն կօգնի Ձեզ պահպանել Ձեր հաճախորդներին 

Պարզ է, եթե հաճախորդներին դուր չի գալիս, թե իրենց ինչպես են վերաբերվում Ձեր ընկերությունում, նրանք այլևս չեն օգտվի Ձեր ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից: Փոխարենը նրանք կընտրեն միևնույն արտադրանքը կամ ծառայությունը առաջարկող մեկ այլ ընկերություն, որտեղ նրանք կարող են իրենց զգալ հարգված և գնահատված: Շատ հաճախորդներ գտնում են, որ իրենց ընդհանուր զգացողությունները, թե ինչպես են իրենք իրենց զգում տվյալ ընկերությունում շատ ավելի կարևոր է, քան առաջարկվող ծառայության արժեքը և շատ հաճախ նրանք նախընտրում են վճարել ավելին այն ընկերությանը, որը կապահովի իրենց հարմարավետությունն ու լավ վերաբերմունքը` արդարացնելով հաճախորդների սպասումները:

3. Այն Ձեզ կօգնի ձեռք բերել նոր հաճախորդներ 

Կայանալու և զարգանալու համար ընկերություններին անհրաժեշտ է մեծացնել իրենց հաճախորդների քանակը, ինչի շնորհիվ էլ ավելացնել իրենց վաճառքները: Հաճախորդների լավ սպասարկումը կօգնի Ձեզ ոչ միայն պահպանել Ձեր ներկա հաճախորդներին, այլ նաև ձեռք բերել նոր հաճախորդներ: Եթե Ձեր ներկա հաճախորդները գոհ են Ձեր ընկերությունից, հավանականությունը շատ մեծ է, որ նրանք կառաջարկեն Ձեր ընկերությունը, դրա ծառայությունները և արտադրանքը ուրիշներին: Այդ նոր հաճախորդներն էլ օգտվելուց և գոհ լինելուց հետո իրենց հերթին կառաջարկեն Ձեր ընկերությունը ուրիշներին, և այդպես շարունակ: Եվ այդ ամենը կհանգեցնի հաճախորդների քանակի շարունակ աճին:

4. Այն կառանձնացնի Ձեր բրենդը և ընկերությունը մրցակցության մեջ

Շատ հաճախ հաճախորդները ստիպված են միևնույն ծառայությունը նույն գնով առաջարկող ընկերությունների միջև ընտրություն անել: Ինչու պիտի հաճախորդը ընտրի հենց Ձեր ընկերությունը: Քանի որ կա մեծ մրցակցություն տարբեր ընկերությունների միջև, հաճախորդների սպասարկումը շատ հաճախ դառնում է ընկերության ամենամեծ առավելությունը, որը և օգնում է մրցակցությանը դիմակայելու համար: Լավ կամ վատ սպասարկումը ձևավորում է հաճախորդների վերաբերմունքը տվյալ ընկերության նկատմամբ: Շատ ընկերություններ հաճախորդների սպասարկումը համարում են իրենց ամենակարևոր գործառույթներից մեկը, քանի որ այն օգնում է իրենց ընկերությանը մեկ քայլ առաջ լինել նմանատիպ այլ ընկերություններից:

5. Այն կօգնի Ձեզ ձեռք բերելու երկարաժամկետ և հավատարիմ հաճախորդներ

Հաճախորդների առաջին տպավորությունը շատ կարևոր է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի հաճախորդի` երկրորդ անգամ Ձեր ընկերությունից օգտվելու որոշման վրա: Եթե առաջին տպավորությունը լավը եղավ, հավանականությունը շատ մեծ է, որ նա նորից կօգտվի Ձեր ընկերությունից, իսկ եթե առաջին տպավորությունը վատը լինի, հնարավոր է, որ նա երբեք էլ չօգտվի Ձեր ընկերությունից: Անհրաժեշտ է հաճախորդներին վերաբերվել լավ և ամեն ինչ անել, որպեսզի նրանք գոհ մնան և իրենց գնահատված զգան իրենց գնումների համար: Շատ հաճախ առաջին անգամ ծառայությունից օգտվելուց հետո ձեռք բերած վստահությունն է, որ ստիպում է հաճախորդներին նորից ու նորից օգտվել կամ ընդհանրապես չօգտվել տվյալ ընկերության ծառայությունից: 

Նմանատիպ այլ հրապարակումներ

Ինչպե՞ս Բարելավել Թիմային Աշխատանքը

10 Հատկանիշ, որոնք Անհրաժեշտ են Լավ Ղեկավարներին

Բյուրոկրատիա․ Իսկ Ո՞րն է Այլընտրանքը

4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից