Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ հրապարակած հոդվածին, որում մասնավորապես խոսում է այն մասին, որ ուկրաինացիները և ռուսները մեկ ընդհանուր ժողովուրդ են, և որ Ուկրաինան իրապես ինքնիշխան կարող է լինել միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ։
Լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Պուտինի այդ պնդումը, Ուկրաինայի նախագահը ասել է, որ «նախանձում է» Վլադիմիր Պուտինին, որ նա, լինելով գերտերության ղեկավար, բավականաչափ ազատ ժամանակ ուներ ուսումնասիրելու իրենց ժողովուրդների պատմությունը և նման ծավալի հոդվածով հանդես գալ: Վլադիմիր Զելենսկին նաև նշեց, որ ժամանակ չի ունեցել ամբողջ հոդվածը վերլուծելու համար, որը նաև հրապարակվել էր ուկրաիներեն Կրեմլի կայքում, բայց ասաց, որ չնայած Պուտինի կողմից երկու ժողովուրդների «եղբայրական» հարաբերությունների մասին հիշատակմանը, Ռուսաստանի գործողությունները չեն եղել եղբայրական:
Պուտինի հոդվածը Ուկրաինայում շատերը համարում են իրենց յուրօրինակ մշակույթն ու պատմությունը նվազագույնի հասցնելու փորձ: Ուկրաինայում շատերը ցանկանում են տեսնել իրենց երկրի ինտեգրումը Եվրոպայի հետ՝ նախընտրելով Արևմտյան արժեքներն ու կառավարման ինստիտուտները, քան ցանկացած այլ առաջարկ Կրեմլից։
Նմանատիպ այլ հրապարակումներ
Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Հայաստանի և Լիտվայի Միջև Ստորագրվել է 2022թ. Երկկողմ Ռազմական Համագործակցության Ծրագիրը