Լեհաստանի պաշտպանության նախարարի խոսքով` Լեհաստանը կուժեղացնի պաշտպանությունը Ռուսաստանի հնարավոր ագրեսիային հակազդելու նպատակով, այդ մասին հայտնում է Reuters լրատվականը։ Լեհաստանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Լեհաստանը կգնի 250 ամերիկյան տանկ ՝ 6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում։ Ինչպես մի շարք Արևելյան Եվրոպայի երկրներում, Լեհաստանում նույնպես մտահոգված են Ռուսաստանի շարունակ մեծացող անզիջող և ապակառուցողական պահվածքով՝ նամանավանդ 2014թ․ Ղրիմի բռնակցումից հետո։
«Իհարկե, սա պատասխան է միջազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին։ Մեր խնդիրն է զերծ պահել հավանական ագրեսորին: Բոլորս էլ գիտենք, թե որտեղ է այդ ագրեսորը» - ասել է պաշտպանության նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում:
Նմանատիպ այլ հրապարակումներ
Զելենսկին Անդրադարձել է Պուտինի Հրապարակած Հոդվածին
Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը