Ի՞նչ Առաքելությամբ ու Նպատակներով է Հանդես Գալիս ՄԱԿ-ը




 Հետևեք Realeader-ին նաև Facebook-ում





Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945թ․ հոկտեմբերի 24-ին։ Ստեղծվելով անմիջապես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո՝ Միավորված ազգերի կազմակերպությունը եկավ փոխարինելու Ազգերի լիգային (1919թ․), որն, ըստ էության, անարդյունավետ էր պատերազմների կանխման և խաղաղության հաստատման գործում։ Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունն իր մեջ ներառում է 193 անդամ երկիր։ Թեպետ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, այն գրասենյակներ ունի նաև Ժնևում, Վիեննայում և Նայրոբիում։ Պաշտոնական լեզուներն են համարվում անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, չինարենը, ռուսերենն ու իսպաներենը։

ՄԱԿ-ի առաքելությունն ու աշխատանքները իրականացվում են հիմնադիր խարտիայում սահմանված նպատակների ու սկզբունքների հիման վրա։ Համաձայն Խարտիայի՝ ՄԱԿ-ի առաջնահերթ նպատակներն են՝

·       Կանխել պատերազմական աղետները, հաստատել խաղաղություն և անվտանգություն ամբողջ աշխարհում

·       Խրախուսել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ հարգանքը՝ բացառելով խտրականության որևէ դրսևորում

·       Հաստատել բարեկամական հարաբերություններ տարբեր երկրների միջև՝ հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա հիմնվելով

·       Խթանել տարբեր երկրների միջև համագործակցությունը՝ լուծելու համընդհանուր տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրներ  

Ինչպես նաև՝ 

Տրամադրել մարդասիրական օգնություն և նպաստել կայուն զարգացմանը

Խթանել սոցիալական արդարությունը` հաստատելով կենսակերպի ավելի լավ պայմաններ

Ստեղծել անհրաժեշտ պայմաններ համաձայնագրերից և միջազգային իրավունքից բխող պարտավորությունների իրացման համար

Հանդես գալ վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները համակարգող կենտրոնական կառույց

Նմանատիպ Այլ Հրապարակումներ

Նմանատիպ Այլ Հրապարակումներ